Անցնել բովանդակությանը

Առցանց պատվերները շուտով հասանելի կլինեն

Զարդատուփեր

Փոքր ճամփորդական տուփերից մինչև դարակներով ու հայելիով մեծ զարդատուփեր՝ մատանիների, ականջօղերի, վզնոցների և ապարանջանների համար։

21 ապրանք

Զարդատուփը պաշտպանում է զարդերը փոշուց, քերծվածքներից և խառնվելուց, իսկ սեղանին կամ կոմոդին դրված՝ դառնում է ինտերիերի գեղեցիկ մաս։ Մեր տուփերի ներսը պատված է փափուկ նյութով և բաժանված է խցիկների. կան առանձին տեղեր մատանիների համար, անցքեր ականջօղերի համար, կեռիկներ վզնոցների ու շղթաների համար։

Ինչպես ընտրել չափը

  • 10×10 և 12×12 սմ՝ կոմպակտ տարբերակ ամենօրյա զարդերի համար կամ ճամփորդության ժամանակ։
  • 11,5×16,5 և 21×12,5 սմ՝ միջին չափ, որտեղ տեղավորվում է փոքր հավաքածու։
  • 17–24 սմ երկարությամբ, դարակներով՝ նրանց համար, ում զարդերը շատ են։ Մի քանի մոդել ունի հայելի և կողպեք՝ բանալիով։

Լավագույն նվերներից մեկը

Զարդատուփը համընդհանուր նվեր է ծննդյան օրվա, Մարտի 8-ի, Նոր տարվա կամ նշանադրության համար։ Գույները՝ սպիտակ, սև, վարդագույն, մոխրագույն և կանաչ, այնպես որ հեշտ է ընտրել ըստ ճաշակի։ Արտաքին մակերեսը մաքրեք չոր կամ թեթևակի խոնավ անձեռոցիկով։